20:20 20 փետրվարի, 2017Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի առաջատար, 2016թ. Ռուսատանի լավագույն մարզուհի Յանա Եգորյանը NEWS.am Sport-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանել է ռուսական «Экспресс газета»-ի հետ հարցազրույցում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին իր ձեւակերպումը:
«Ես ազգությամբ հայ եմ, բայց շատ ընկերներ ունեմ Ադրբեջանից: Ես թքած ունեմ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիրներ ունի ամենաբարձր մակարդակում»,- eg.ru-ի հրապարակման մեջ վերագրված է Յանա Եգորյանին, որը հերքեց այդ խոսքերը:
«Ոչ, ես այդպես չեմ ասել: Լրագրողները ցանկանում են վարկանիշ եւ գրում են այդպես, որպեսզի մարդիկ կարդան»,- պատասխանել է Յանա Եգորյանը NEWS.am Sport-ի թղթակցի հարցին:
Ավելի վաղ, Յանա Եգրոյանը Ինստագրամում հերքել էր նաեւ նույն հրապարակման մեջ Ռուսաստանի հավաքականի սուսերամարտիկ Տիմուր Սաֆինի հետ սիրավեպի մասին հատվածը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.