20:20  ,  20 փետրվարի, 2017

Յանա Եգորյանի հերքումը. Լրագրողները ցանկանում են վարկանիշ եւ գրում են այդպես, որպեսզի մարդիկ կարդան

Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի առաջատար, 2016թ. Ռուսատանի լավագույն մարզուհի Յանա Եգորյանը NEWS.am Sport-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանել է ռուսական «Экспресс газета»-ի հետ հարցազրույցում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին իր ձեւակերպումը:

«Ես ազգությամբ հայ եմ, բայց շատ ընկերներ ունեմ Ադրբեջանից: Ես թքած ունեմ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիրներ ունի ամենաբարձր մակարդակում»,- eg.ru-ի հրապարակման մեջ վերագրված է Յանա Եգորյանին, որը հերքեց այդ խոսքերը:

«Ոչ, ես այդպես չեմ ասել: Լրագրողները ցանկանում են վարկանիշ եւ գրում են այդպես, որպեսզի մարդիկ կարդան»,- պատասխանել է Յանա Եգորյանը NEWS.am Sport-ի թղթակցի հարցին:

Ավելի վաղ, Յանա Եգրոյանը Ինստագրամում հերքել էր նաեւ նույն հրապարակման մեջ Ռուսաստանի հավաքականի սուսերամարտիկ Տիմուր Սաֆինի հետ սիրավեպի մասին հատվածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով