01:40  ,  20 փետրվարի, 2017

«Բարսելոնայի» ծանրագույն հաղթանակը հետնապահի նկատմամբ

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց հետնապահներից «Լեգանեսին» եւ հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Արդեն չորրորդ րոպեին արգենտինացի Լիոնել Մեսին ուրուգվայցի Լուիս Սուարեսի փոխանցումից հետո բացեց հաշիվը, սակայն հետագայում կատալոնական թիմը չկարողացավ զարգացնել առավելությունը, իսկ հյուրերը 71-րդ րոպեին իրենց շանսը բաց չթողեցին՝ օգտվելով Սերխի Ռոբերտոյի սխալից: Նախավերջին րոպեին Լիոնել Մեսին դիպուկ իրացրեց 11 մետրանոցը, որը վաստակել էր բրազիլացի Նեյմարը:

«Բարսելոնան» 51 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ երկու հանդիպում քիչ անցկացրած «Ռեալից»: «Լեգանեսը» 18 միավորով 17-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բարսելոնա» - «Լեգանես»՝ 2:1

Լիոնել Մեսի, 4, 89 - Ունաի Լոպես, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում