23:09  +04,  17 փետրվարի, 2017

Արմեն Մկրտչյան. Արայիկ Բաղդադյանը շատ հարցերում կարող է օգտակար լինել

Երեւանում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հետեւում էր որպես հանդիսական:

Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Արմեն Մկրտչյանը, ով առաջնության գոտեմարտերին հետեւում էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարության հետ, NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե Արայիկ Բաղդադյանն ինչ կարգավիճակ է զբաղեցնում մարզչական շտաբում, այդպես էլ չհստակեցրեց:

«Արայիկ Բաղդադյանը միշտ կարող է լինել հավաքականում: Բոլորս մի թիմի անդամ ենք: Նա շատ հարցերում կարող է իր անցած ուղիով օգտակար լինել ինձ, մարզչական շտաբին, հավաքականին: Նա ամեն տեղ կարող է լինել՝ մեծահասակների հավաքականում, երիտասարդականում կամ պատանեկանում: Մարզչական շտաբը չի փոփոխվել, բոլորն էլ կան, բոլորս էլ միահամուռ աշխատելու ենք: Իմ թիմում բոլորը պետք է աշխատեն միասին: Ճիշտ է՝ ես եմ որոշում, թե ով պետք է աշխատի իմ գլխավորած թիմում: Ունենք հավաքականի երկրորդ մարզիչ, կլինի նաեւ երրորդ օգնական: Բոլորս պետք է աշխատենք մի նպատակի համար: Իսկ Արայիկ Բաղդադյանը մեզ շատ հարցերում կարող է օգտակար լինել»,- ասաց Արմեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններ դարձան Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Գեւորգի Կետոեւը (97 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով