18:33  ,  17 փետրվարի, 2017

Հայ հարձակվողը Լիբանանից վերադարձել է Երեւանի «Արարատ»

Հարձակվող Դավիթ Ղանդիլյանը վերադարձել է «Արարատ» եւ կնքել է նոր պայմանագիր, հաղորդում է երեւանյան ակումբի պաշտոնական կայքը:

Մրցաշրջանի առաջին հատվածում 23-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Լիբանանի հայկական «Հոմենթմեն» թիմում եւ աչքի է ընկել արդյունավետ խաղով:

Դավիթ Ղանդիլյանը «Արարատում» հանդես է եկել 2014 թվականից, իսկ մինչեւ այդ խաղացել է Գյումրիի «Շիրակում»:

Տեսանյութում ներկայացված են Ղանդիլյանի մասնակցությամբ լավագույն դրվագները «Հոմենթմենում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով