Արգենտինայի հավաքականի, «Նապոլիի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դիեգո Մարադոնայի արկածները շարունակվում են Իսպանիայում: Նախօրեին արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը կոնֆլիկտ էր ունեցել լրագրողների հետ, իսկ փետրվարի 15-ին նրա հյուրանոց են ժամանել ոստիկանները:
Cadena Ser-ը գրում է, որ ոստիկաններին կանչել է հյուրանոցի տնօրենը: Նա հայտնել է, որ Մարադոնան ագրեսիվ վարք է դրսեւորել իր ընկերուհու նկատմամբ: Ոստիկանները մի քանի ժամ մնացել են հյուրանոցում եւ հարցաքննել են Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչին:
Ավելի վաղ նշվում էր, որ արգենտինացին սպառնացել է հարվածել Cope-ի լրագրող Անխել Գարսիային, որը նրան հարցրել էր իտալական «Նապոլիի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի մասին: Մարադոնան հենց այդ հանդիպման համար է ժամանել Իսպանիայի մայրաքաղաք:
«Ռեալ» - «Նապոլի» խաղը փետրվարի 15-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի