15:34 15 փետրվարի, 2017Արգենտինայի հավաքականի, «Նապոլիի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դիեգո Մարադոնայի արկածները շարունակվում են Իսպանիայում: Նախօրեին արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը կոնֆլիկտ էր ունեցել լրագրողների հետ, իսկ փետրվարի 15-ին նրա հյուրանոց են ժամանել ոստիկանները:
Cadena Ser-ը գրում է, որ ոստիկաններին կանչել է հյուրանոցի տնօրենը: Նա հայտնել է, որ Մարադոնան ագրեսիվ վարք է դրսեւորել իր ընկերուհու նկատմամբ: Ոստիկանները մի քանի ժամ մնացել են հյուրանոցում եւ հարցաքննել են Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչին:
Ավելի վաղ նշվում էր, որ արգենտինացին սպառնացել է հարվածել Cope-ի լրագրող Անխել Գարսիային, որը նրան հարցրել էր իտալական «Նապոլիի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի մասին: Մարադոնան հենց այդ հանդիպման համար է ժամանել Իսպանիայի մայրաքաղաք:
«Ռեալ» - «Նապոլի» խաղը փետրվարի 15-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.