01:37  ,  15 փետրվարի, 2017

ՊՍԺ-ն նոկաուտի ենթարկեց «Բարսելոնային», «Բենֆիկան» ուժեղ էր «Բորուսիայից»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներում  ֆրանսիական ՊՍԺ-ն Փարիզում ընդունեց կատալոնական «Բարսելոնային», պորտուգալական «Բենֆիկան» տանը մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

ՊՍԺ-ն իսպանացի Ունաի Էմերիի գլխավորությամբ «Բարսելոնային» պարտության մատնեց 4:0 հաշվով: Երկու գեղեցիկ հարվածներով դուբլի հեղինակ դարձավ փարիզյան թիմի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, որը փետրվարի 14-ին նշում է ծննդյան 29-րդ տարեդարձը: Մեկական անգամ էլ աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը եւ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին:

Պորտուգալական «Բենֆիկան» Լիսաբոնում նվազագույն հաշվով առավելության հասավ Թոմաս Տուխելի գլխավորած Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:

Պատասխան հանդիպումները մարտի 8-ին են:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 4:0

Անխել Դի Մարիա, 18, 55, Յուլիան Դրաքսլեր, 40, Էդինսոն Կավանի, 72

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 1:0

Կոնստանտինոս Միտրօգլու, 48

Չիրացրած 11մ՝ Պյեր-էմերիկ Օբամեյանգ, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում