«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, մեկնաբանելով Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Ուոթֆորդի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակը, խոսել է նաեւ իր ակումբակիցներ Հենրիխ Մխիթարյանի ու Խուան Մատայի մասին:
«Կարող էի ավելին անել եւ դառնալ գոլի հեղինակ: Ունեցա 1-2 լավ պահ եւ պետք է գոլ խփեի: Միակ բանը, որ պակասեց, դա գոլն էր, սակայն ես փորձում էի Մխիթարյանին եւ Մատային իմ շուրջը գործելու հնարավորություն տալ, վստահություն հաղորդել այս տղաներին»,- Զլատանի խոսքը մեջբերում է express.co.uk-ը:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 89 րոպե եւ մասնակցել դաշտի տերերի 2 գոլային գրոհներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի