20:51  ,  11 փետրվարի, 2017

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդին» օգնեց հաղթանակ տանել

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր մանչեսթերցիների մեկնարկային կազմում եւ հանդես էր գալիս ենթահարձակվողի դիրքում: Առաջին խաղակեսում Ժոզե Մոուրինյոյի թիմը ստեղծեց մի շարք գոլային պահեր, սակայն խփեց միայն մեկ գոլ: Հաշիվը 32-րդ րոպեին բացեց իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան, որը եզրափակեց Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ գրոհը: Այդ գոլից րոպեներ առաջ իրական գոլային պահ կորցրեց Հենրիխ Մխիթարյանը, որը բավական ակտիվ էր եւ բարձր հարվածեց հարմար դիրքից:

Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդը» պահպանում էր խաղային առավելությունը եւ շուտով խփեց երկրորդ գոլը: 60-րդ րոպեին հաշիվը 2:0 դարձրեց Անտոնի Մարտիալը, որի խփած գոլի գրոհին մասնակցեց նաեւ Հենրիխ Մխիթրայնաը: Վերջնամասում Մխիթարյանը տեղափոխվեց կիսապաշտպանության աջ եզր, բայց շարունակում էր ամենաակտիվներից մեկը լինել խաղադաշտում: 87-րդ րոպեին Հենրիխը դրվագներից մեկում ստացավ շրթունքի պատռվածք եւ 2 րոպե անց փոխարինվեց:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» շրջանցեց մեկ խաղ պակաս անցկացրած «Լիվերպուլին» եւ 48 միավորով բարձրացավ 5-րդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ուոթֆորդ»՝ 2:0

Խուան Մատա, 32, Անտոնի Մարտիալ, 60

«Միդլսբրո» - «Էվերտոն»՝ 0:0

«Սթոք Սիթի» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:0

Ջոյ Ալեն, 67

«Սանդերլենդ» - «Սաութհեմփթոն»՝ 0:4

Մանոլո Գաբիադինի, 30, 45, Ջեյսոն Դինեյեր, 89 (ինքնագոլ), Շեյն Լոնգ, 90+2

«Վեստ Հեմ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 2:2

Սոֆիան Ֆեգուլի, 63, Մանուել Լանզինի, 87 – Նասեր Շադլի, 6, Ջոնի Էվանս, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում