12:31 13 փետրվարի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, մեկնաբանելով Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Ուոթֆորդի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակը, խոսել է նաեւ իր ակումբակիցներ Հենրիխ Մխիթարյանի ու Խուան Մատայի մասին:
«Կարող էի ավելին անել եւ դառնալ գոլի հեղինակ: Ունեցա 1-2 լավ պահ եւ պետք է գոլ խփեի: Միակ բանը, որ պակասեց, դա գոլն էր, սակայն ես փորձում էի Մխիթարյանին եւ Մատային իմ շուրջը գործելու հնարավորություն տալ, վստահություն հաղորդել այս տղաներին»,- Զլատանի խոսքը մեջբերում է express.co.uk-ը:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 89 րոպե եւ մասնակցել դաշտի տերերի 2 գոլային գրոհներին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.