19:11  ,  7 փետրվարի, 2017

«Լեսթեր Սիթին» աջակցություն է հայտնել Կլաուդիո Ռանյերիին

Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիի» ղեկավարությունը պաշտոնական հայտարարությամբ աջակցություն է հայտնել թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիին:

«Վերջին խոսակցությունների հետ կապված ցանկանում ենք հայտնել, որ ակումբը ամբողջովին վստահում եւ աջակցում է թիմի գլխավոր մարզիչին: Ակումբի յուրաքանչյուր անդամ հասկանում է, որ անհրաժեշտ է բարելավել արդյունքները, բայց նախորդ տարիների մեր անհավանական հաջողությունները կապված են կայունության, միասնության եւ խնդիրները հաղթահարելու ձգտման հետ: Ակումբի բոլոր անդամներն աջակցում են եւ կշարունակեն աջակցել մարզիչին եւ խաղացողներին: Մենք միասին կենտրոնացած ենք մեր խնդիրների լուծման վրա»,- ասվում է «Լեսթերի» հայտարարությունում:

Բրիտանական մամուլը գրել էր, թե ակումբի ղեկավարությունը մտադիր է հեռացնել աշխատանքից Ռանյերիին, քանի որ ակումբը Պրեմյեր լիգայից դուրս մնալու վտանգի տակ է: 24 տուրից հետո թիմը 21 միավորով 16-րդ տեղում է եւ դուրս մնալուց գոտուց առաջ է 1-2 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում