11:11  ,  31 հունվարի, 2017

Դիբալան որոշել է հեռանալ «Յուվենտուսից»

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան որոշել է հեռանալ իտալական ակումբից, հաղորդում է Cadena COPE-ը:

23-ամյա արգենտինացին գոհ չէ ակումբում իր կարգավիճակից եւ ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում:

«Սասուոլոյի» դեմ Իտալիայի առաջնության 22-րդ տուրի խաղում փոխարինվելուց հետո Դիբալան հրաժարվել էր սեղմել «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ձեռքը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news