11:11 31 հունվարի, 2017Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան որոշել է հեռանալ իտալական ակումբից, հաղորդում է Cadena COPE-ը:
23-ամյա արգենտինացին գոհ չէ ակումբում իր կարգավիճակից եւ ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում:
«Սասուոլոյի» դեմ Իտալիայի առաջնության 22-րդ տուրի խաղում փոխարինվելուց հետո Դիբալան հրաժարվել էր սեղմել «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ձեռքը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.