11:50  ,  30 հունվարի, 2017

Դիբալան հրաժարվել է սեղմել Ալեգրիի ձեռքը

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան «Սասուոլոյի» դեմ Իտալիայի առաջնության 22-րդ տուրի խաղում փոխարինվելուց հետո հրաժարվել է սեղմել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ձեռքը: 23-ամյա արգենտինացին դժգոհ է մնացել, որ մարզիչը փոխարինում է իրեն: 77-րդ րոպեին Դիբալային փոխարինել էր խորվաթ 21-ամյա հարձակվող Մարկո Պյացան, փոխանցում է Gazzetta dello Sport-ը:

Այդ խաղում «Յուվենտուսը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի ու գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրայի գոլերի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում