ESPN հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է հեռացնել աշխատանքից մեկնաբան Դուգ Ադլերին, որը ամերիկացի թենիսիստուհի Վինուս Ուիլյամսին համեմատել էր գորիլայի հետ: Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի Վինուս Ուլյամս – Շտեֆանի Ֆեգելե (Շվեյցարիա) հանդիպման ժամանակ Ադլերն ուղիղ եթերում ասել էր. «Վինուսն առաջին մատուցումը ձախողելուց հետո այժմ մեզ է ներկայանում ամբողջ հզորությամբ: Այժմ դուք տեսնում եք, թե ինչպես է նա վերցնում վերահսկողությունը եւ միացնում գորիլայի էֆեկտը: Լիցքավորող տեսք ունի»:
Հետագայում Ադլերը փորձել է արդանալ՝ նշելով թե ասել է guerilla (պարտիզան), ոչ թե gorilla (գորիլա):
Այդ մրցախաղում Վինուս Ուիլյամսը հաղթել էր 6:3, 6:2 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 28 հոկտեմբերի
18:31 , 28 հոկտեմբերի
18:04 , 28 հոկտեմբերի 
17:20 , 28 հոկտեմբերի
17:01 , 28 հոկտեմբերի
16:02 , 28 հոկտեմբերի
15:14 , 28 հոկտեմբերի
14:51 , 28 հոկտեմբերի 
14:10 , 28 հոկտեմբերի
13:53 , 28 հոկտեմբերի