14:10  ,  28 հոկտեմբերի, 2026

41-ամյա Սթեն Վավրինկան ավարտեց կարիերան

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի չեմպիոն Ստանիսլաս (Սթեն) Վավրինկան ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան՝ 41 տարեկանում անցկացնելով վերջին հանդիպումը։

Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվող ATP-500 մրցաշարի առաջին շրջանում Վավրինկան 5:7, 6:7 (2:7) հաշվով պարտվեց չեխ Իրժի Լեհեչկային։ Մրցախաղից հետո նա հրաժեշտ տվեց երկրպագուներին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ այս մրցաշրջանը վերջինը կլինի կարիերայում։

Վավրինկան 2002 թվականից էր հանդես գալիս պրոֆեսիոնալ թենիսում՝ նվաճելով Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարերի 16 տիտղոս մենախաղում։ Նա Australian Open-ի (2014), «Ռոլան Գարոսի» (2015) եւ US Open-ի (2016) չեմպիոն է։

2008-ի Վավրինկան Ռոջեր Ֆեդերերի հետ դարձել է օլիմպիական չեմպիոն զուգախաղում, 2014-ին՝ Դեւիսի գավաթի հաղթող Շվեյցարիայի թիմի կազմում։ Համաշխարհային դասակարգման աղյուսակում նրա ամենաբարձր դիրքը եղել է երրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News