17:01  ,  28 հոկտեմբերի, 2026

Ռոբերտ Արզումանյանը հեռացավ «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Մասնագետը միացել էր ակումբին 2025 թվականի ամռանը։

«Ուրարտուն» մարզիչի գլխավորությամբ անցկացրել է 45 հանդիպում, տարել է 21 հաղթանակ։

Ակումբը իր խորին շնորհակալությունն է հայտնում Ռոբերտ Արզումանյանին անցած ճանապարհի, նվիրումի և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News