14:51  ,  28 հոկտեմբերի, 2026

«Յունիսպորտը» պարտությունով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտը» մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի հիմնական փուլում։

Հայկական թիմն առաջին հանդիպումն անցկացրեց Լիտվայի չեմպիոն «Կաունո Ժալգիրիսի» դեմ։ Լյուքսեմբուրգում անցկացված հանդիպումն ավարտվեց լիտվական թիմի հաղթանակով՝ 2։0։ Դուբլ ձևակերպեց բրազիլացի Վինիսիուս Կարվալյոն, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Ալեքսանդր Դիբրիվնու գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժն» է։ Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում