21:11 20 հունվարի, 2017ESPN հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է հեռացնել աշխատանքից մեկնաբան Դուգ Ադլերին, որը ամերիկացի թենիսիստուհի Վինուս Ուիլյամսին համեմատել էր գորիլայի հետ: Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի Վինուս Ուլյամս – Շտեֆանի Ֆեգելե (Շվեյցարիա) հանդիպման ժամանակ Ադլերն ուղիղ եթերում ասել էր. «Վինուսն առաջին մատուցումը ձախողելուց հետո այժմ մեզ է ներկայանում ամբողջ հզորությամբ: Այժմ դուք տեսնում եք, թե ինչպես է նա վերցնում վերահսկողությունը եւ միացնում գորիլայի էֆեկտը: Լիցքավորող տեսք ունի»:
Հետագայում Ադլերը փորձել է արդանալ՝ նշելով թե ասել է guerilla (պարտիզան), ոչ թե gorilla (գորիլա):
Այդ մրցախաղում Վինուս Ուիլյամսը հաղթել էր 6:3, 6:2 հաշվով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.