14:58  ,  5 հունվարի, 2017

Ալեքսանդր Գրիգորյանը՝ «Անժիի» գլխավոր մարզիչ

«ԲՄԱ-Խաբարովսկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի կայքը:

50-ամյա մասնագետն առաջին անգամ է գլխավորում Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող ակումբ:

Ալեքսանդր Գրիգորյանը 2015 թվականից էր գլխավորում «ԲՄԱ-Խաբարովսկը», որը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 24-րդ տուրից հետո 41 միավորով երրորդ տեղում է:

«Անժիում» է խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Վերջերս Դաղստանի թիմի նախագահ էր դարձել Օսման Կադիեւը, որը փոխարինել էր Սուլեյման Կերիմովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում