18:05  ,  23 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը՝ ազգի միա՞կ հպարտություն եւ ուրախություն. NEWS.am Sport-ի հարցումը

Անցնող օրերին հայկական մարզաշխարհի ներկայացուցիչները տարված էին 2016 թվականի Հայաստանի լավագույն մարզիկի ընտրությամբ։ Օրերս նաեւ հրապարակվեց լավագույնների տասնյակը, եւ արդեն երկրորդ տարին անընդմեջ չընդգրկվեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար, անցած մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի փոխչեմպիոն դարձած, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղացողներից Հենրիխ Մխիթարյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քվեարկությամբ, Հենրիխ Մխիթարյանը 7-րդ անգամ ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ։

NEWS.am Sport-ի թղթակիցը հարցում է անցկացրել Երեւանի փողոցներում, թե արդյոք Հենրիխ Մխիթարյանը ազգի միակ հպարտությունը եւ ուրախությունն է։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով