«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն թիմի առաջատար խաղացողներ Լիոնել Մեսիին, Լուիս Սուարեսին, Նեյմարին եւ Ժերար Պիկեին թույլ է տվել մյուսներից շուտ մեկնել արձակուրդ: Նրանք բաց կթողնեն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումը «Էրկուլեսի» դեմ: Այդ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:
«Նրանք չեն խաղացել նաեւ առաջին խաղում: Կարծում եմ՝ հանգստանալու կարիք ունեն: Մյուսները չորեքշաբթի կայանալիք խաղից հետո կմեկնեն արձակուրդ: Մենք շատ բարդ հանդիպումներ ենք ունեցել: Ֆուտբոլիստներին հանգիստ է պետք»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
Կատալոնական թիմն Իսպանիայի առաջնության հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 8-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:40 , 23 սեպտեմբերի
10:58 , 23 սեպտեմբերի
10:38 , 23 սեպտեմբերի
23:48 , 22 սեպտեմբերի
22:58 , 22 սեպտեմբերի
22:16 , 22 սեպտեմբերի
21:12 , 22 սեպտեմբերի
20:21 , 22 սեպտեմբերի
19:52 , 22 սեպտեմբերի
19:16 , 22 սեպտեմբերի