18:14 19 դեկտեմբերի, 2016«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն թիմի առաջատար խաղացողներ Լիոնել Մեսիին, Լուիս Սուարեսին, Նեյմարին եւ Ժերար Պիկեին թույլ է տվել մյուսներից շուտ մեկնել արձակուրդ: Նրանք բաց կթողնեն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումը «Էրկուլեսի» դեմ: Այդ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:
«Նրանք չեն խաղացել նաեւ առաջին խաղում: Կարծում եմ՝ հանգստանալու կարիք ունեն: Մյուսները չորեքշաբթի կայանալիք խաղից հետո կմեկնեն արձակուրդ: Մենք շատ բարդ հանդիպումներ ենք ունեցել: Ֆուտբոլիստներին հանգիստ է պետք»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
Կատալոնական թիմն Իսպանիայի առաջնության հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 8-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.