00:07  ,  15 դեկտեմբերի, 2016

Լիոնել Մեսին կամուսնանա Արգենտինայում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու Անտոնելա Ռոկուցոն մի քանի տարվա համատեղ կյանքից հետո որոշել են գրանցել ամուսնությունը: 2017 թվականին Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ապագա ամուսինները հարսանիք կանեն, հաղորդում է mundodeportivo-ն:

Ռոսարիոն Մեսիի եւ Ռոկուցոյի ծննդավայրն է, որտեղ էլ ծանոթացել են դեռ մանկության տարիներին: Նրանք սիրային հարաբերություններ ունեն 2000 թվականից: Մեսին ու Ռոկուցոն ունեն երկու որդի:

Հիշեցնենք, որ Մեսին Իսպանիայի ութակի չեմպիոն է, քառակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, աշխարհի փոխչեմպիոն, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում