23:44  ,  13 դեկտեմբերի, 2016

Ռուսաստանին զրկեցին աշխարհի առաջնությունից

Բոբսլեյի եւ սկելետոնի միջազգային ֆեդերացիան որոշել է 2017թ. փետրվարին Սոչիում նախատեսված մարզաձեւի աշխարհի առաջնությունը տեղափոխել Ռուսաստանից այլ երկիր: Նոր մրցավայրի մասին որոշում կազմակերպությունը կընդունի առաջիկա օրերին:

«IBSF գործկոմը որոշել է, որ այս բարդ ժամանակահատվածում ողջամիտ չի լինի աշխարհի առաջնությունն անցկացնել Ռուսաստանում, որպեսզի թույլ տրվի բոլոր երկրների ներկայացուցիչներին մասնակցել մրցաշարին, որի ժամանակ առաջին տեղում կլինի  սպորտը, այլ ոչ թե մեղադրանքներն ու վեճերը:

Երկրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանի բոբսլեյի ֆեդերացիան մեծ ջանքեր է գործադրել առաջնության կազմակերպման համար, սակայն այսօրվա պայմաններում գրեթե հնարավոր չէ գնահատել կազմակոմիտեի ջանքերն ու «Սանկի» մարզահամալիրի վիճակը»,- ասվում է միջազգային ֆեդերացիայի հայտարարությունում:

Ռուսաստանի աշխարհի առաջնությունը բոյկոտելու մասին հայտարարել էին ԱՄՆ-ն, Ավստրալիան, Հարավային Կորեան, Լատվիան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում