22:51  ,  8 դեկտեմբերի, 2016

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Լուիս Սուարեսի հետ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ, հայտնել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն:

«Մենք ցանկանում ենք Սուարեսի հետ կնքել ինչքան հնարավոր է երկարաժամկետ պայմանագիր, բայց առայժմ այն նախատեսված կլինի մինչեւ 2022 թվականը: Մնում է համաձայնության հասնել որոշ մանրուքների շուրջ: Դրանից հետո կանենք պաշտոնական հայտարարություն»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:

Լուիս Սուարեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին «Լիվերպուլից»: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը: 29-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղում խփել է 12 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում