21:55  ,  6 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Մոուրինյոյի հետ միշտ ունեցել եմ լավ հարաբերություններ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ խնդիրներ չի ունեցել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

«Մարզիչի հետ խնդիրներ չեմ ունեցել, մեր հարաբերությունները միշտ լավ են եղել: Խնդիրը ոչ թե մարզիչի մեջ էր, այլ՝ իմ: Հիմա ես հասկանում եմ, թե ինչու եմ ստացել իմ շանսը: Պետք է օգտվեմ այդ հնարավորությունից: Ինձ համար շատ կարեւոր է խաղալ եւ լինել «Մանչեսթեր Յունայթեդի» մի մասնիկը: 

Կարծում էի, որ այստեղ լինելու եմ մեկնարկային կազմում, սակայն երբ միացա թիմին, տեսա իրենց տեղի համար պայքարող 25 խաղացողների: Ես հասկացա, որ հեշտ չի լինելու:

Ես անհաջող հանդիպում անցկացրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ, սակայն դա արդեն անցյալում է, իսկ ես շարունակում եմ աշխատել: Մեծ աշխատանք եմ կատարել իմ շանսը ստանալու համար: Կարծում եմ՝ երկար ճանապարհ եմ անցել մեկնարկային կազմում ընդգրկվելուց առաջ: Դա շատ կարեւոր է ինձ համար: Եթե չես անում քո լավագույնը, նշանակում է, որ չես ցանկանում խաղալ հաջորդ խաղում:

Մարզիչն ունի ընտրության լայն հնարավորություն: Յուրաքանչյուր դիրքում նա ունի 5-6 խաղացող, բայց ես գիտեմ, որ խաղում եմ հիմա: Գիտեմ, թե ինչ սխալներ եմ թույլ տվել նախկիում, եւ ինչ պետք է անեմ ապագայում: Այնպես որ, գիտեմ, որ կարող եմ օգնել թիմին եւ դրա համար կանեմ հնարավոր ամեն բան»,-  Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 2 խաղերում Հայաստանի հավաքականի ավագը հանդես է եկել մեկնարկային կազմում: «Մանչեսթեր Սիթիի» դեմ սեպտեմբերի 10-ին կայացած խաղում ստացած վնասվածքից հետո Մխիթարյանը երկար ժամանակ չէր ստանում խաղալու հնարավորություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում