14:10  ,  25 նոյեմբերի, 2016

Վան Բրոնկհորստ. «Մանչեսթեր Յունայթեդին» դիմադրեցինք 70 րոպե

Հոլանդական «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Ջովանի վան Բրոնկհորստը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդից» կրած 0:4 հաշվով պարտությունը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում:

«0:4 հաշիվը մեծ պարտություն է: Մենք «Մանչեսթեր Յունայթեդին» դիմադրություն ցույց տվեցինք 70 րոպե: Դրանից հետո թիմերի վարպետության տարբերությունն ակնհայտ էր»,- «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայացած խաղում  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես եկավ 82 րոպե՝ «Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Ժոզե Մոուրինյոյի թիմը «Ֆեյենորդի» նկատմամբ ռեւանշի հասավ առաջին շրջանում կրած պարտության համար եւ 9 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Խմբի առաջատար «Ֆեներբահչեն» ունի 10 միավոր, «Ֆեյենորդը»՝ 7, իսկ ուկրաինական «Զարյան»՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում