11:40  ,  14 նոյեմբերի, 2016

Ֆելիպե Մասան հրաժեշտ է տվել Ֆորմուլա 1-ին (ֆոտոշարք)

«Ուիլյամսի» բրազիլացի մրցարշավորդ Ֆելիպե Մասան Ֆորմուլա-1-ի Բրազիլիայի Մեծ մրցանակի ժամանակ հրաժեշտ է տվել երկրպագուներին ու ավտոաշխարհին: Բրազիլացին այս մրցաշրջանի վերջում ավարտելու է կարիերան:

Բրազիլիայի Մեծ մրցանակում Մասան չէր հատել եզրագիծը, քանի որ 48-րդ շրջանում պայքարը լքել էր ավտովթարի պատճառով: Երկրպագուներին հրաժեշտ տալիս նա չի զսպել արցունքները:

Կարիերայի ընթացքում 35-ամյա բրազիլացի աշավորդը մասնակցել է 249 Մեծ մրցանակի եւ տարել 11 հաղթանակ ու մեկ անգամ մոտ էր չեմպիոնական տիտղոսին: Մասան մեծ հարգանք է վայելում Ֆորմուլա-1-ի ներկայացուցիչների ու երկրպագուների շրջանում:

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի այս մրցաշրջանը կավարտվի Աբու Դաբիի Մեծ մրցանակով, որում հայտնի կդառնա նաեւ այս տարվա չեմպիոնը: Տիտղոսի համար կպայքարեն «Մերսեդեսի» մրցարշավորդներ Լյուիս Հեմիլթոնը եւ Նիկո Ռոսբերգը: Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Հեմիլթոնը հաղթել էր Բրազիլիայի Մեծ մրցանակում, սակայն ընդհանուր հաշվարկի առաջատարը Ռոսբերգն է, որի առավելությունը թիմակցի նկատմամբ 12 միավոր է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում