20:20  ,  12 նոյեմբերի, 2016

Յոահիմ Լյովը՝ Գերմանիայի հավաքականում ամենաշատ հաղթանակ տարած մարզիչ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրի խաղում Սան Մարինոյի նկատմամբ հաղթանակը (8:0) Յոահիմ Լյովի համար 95-րդն էր Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Այդ ցուցանիշով 46-ամյա մասնագետը սահմանել է ռեկորդ, գրում է Bild-ը:

Մինչեւ այս Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում տարած հաղթանակների ռեկորդը պատկանում էր Զեպ Հերբերգերին (94 հաղթանակ):

Յոահիմ Լյովը 2006 թվականից է գլխավորում Բունդեսթիմը, որի հետ 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն: Վերջերս նա մինչեւ 2020 թվականը երկարաձգել էր Գերմանիայի ֆուտբոլային միության հետ պայմանագիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով