21:00  ,  16 մայիսի, 2024

WTA-1000. Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Հռոմի WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ 22-ամյա լեհ թենիսիստուհին 6:4, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 48 րոպե։

Եզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի Արինա Սաբալենկայի (Բելառուս, 2) - Դանիել Քոլինզի (ԱՄՆ, 13) դիմակայության հաղթողը։

Հռոմի WTA-1000 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս