NEWS.am Sport-ը ներկայացնում է Լոնդոնի 30-րդ Օլիմպիադայի Խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին:
Արմեն Նազարյան, ձյուդո, 66 կգ քաշային կարգ
Ծնվել է 1982 թվականի հունիսի 20-ին:
2004թ. Աթենքի եւ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակից է:
Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ մեկ դուստր:
Լոնդոնի օլիմպիական տատամի է դուրս գալու հուլիսի 28-ին:
Մինչեւ 23 տարեկան ձյուդոիստների Եվրոպայի առաջնության հաղթող (2003) է, Եվրոպայի չեմպիոն (2005), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր(2006), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2004), աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը (2007), աշխարհի գավաթի խաղարկության փուլերի հաղթող ու մրցանակակիր է: Հաղթել է Մեծ սաղավարտի մի քանի մրցաշարերում:
Օլիմպիաական խաղերի ուղեգիրը նվաճել է 2011 թվականի ընթացքում՝ վաստակելով համապատասխան միավորներ միջազգային ֆեդերացիայի օլիմպիական վարկանիշային ցուցակում:
Անհատական մարզիչն է Կարեն Աբաղյանը
Հավաքականի գլխավոր մարզիչն է Ադրիան Կրիոտուրու
Հավաքականի մարզիչն է Արթուր Գեւորգյանը
Արմեն Նազարյան
Լոնդոնյան Խաղերը ինձ համար օլիմպիական երրորդ մրցաշարն է լինելու: Բավականին մեծ փորձ եմ կուտակել իմ անցած մարզական ուղիով եւ հույս ունեմ, որ Օլիմպիական խաղերում այդ փորձն ինձ կօգնի բարձրանալ պատվո հարթակ: Գիտեմ, որ դժվար մրցաշար է լինելու, սակայն պատրաստ եմ այդ դժվարությունները հաղթահարելուն: Նախապատրաստվում ենք ամենայն լրջությամբ:
Արթուր Գեւորգյան
Մեդալ ակնկալելու համար կան բոլոր նախադրյալները: Փորձառու է, տիրապետում է տեխնիկական բոլոր հնարքներին, շատ լավ նախապատրաստվել է, ֆիզիկապես էլ շատ պինդ մարզիկ է: Նույնիսկ չի էլ ստացվում, որ նրա հետ հույսեր չկապենք: Սակայն կա մեկ խոչընդոտող հանգամանք: Արմենը երբեմն ինքն իր մեջ կարծես թե փակվում է ու չի կարողանում տատամիի վրա ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ է: Եթե մարզիկը հաղթահարեց այդ գործոնը, նրան ոչ մի բան չի կարող խանգարել բարձր արդյունքի հասնելու համար: Երկար տարիներ նա իր քաշային կարգում առաջատար ձյուդոիստ է համարվում ոչ միայն Հայաստանում: Եկել է ժամանակը մեդալ նվաճել նաեւ Օլիմպիական խաղերում: Ես հուսով եմ, որ Արմենը հանդես կգա իր հնարավորությունների սահմաններում, իսկ դա արդեն շատ լուրջ հավակնություն է մեդալ նվաճելու համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի