Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Արթուր Պետրոսյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում ներկայացնելուց հետո, անդրադարձել է նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությանը: Ավելի վաղ Ռոստոմյանը նշել էր, որ հրավիրելու է ֆուտբոլային մասնագետների՝ ֆուտբոլի քննարկումների համար:
«Ես սպորտի նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործունեությամբ: Նա այնքան չգիտի, որ Սպորտի նախարարությունն իրավունք չունի զբաղվել ֆուտբոլով: Եթե նա կարդա ՖԻՖԱ-ի կանոնակարգը, կհասկանա, որ եթե հանկարծ փորձի նման բան անել, ֆուտբոլի ֆեդերացիան ու Հայաստանի կառավարությունը պատժամիջոցների կենթարկվեն ՖԻՖԱ-ի կողմից»,- նշել է Ռուբեն Հայրապետյանը:
Նշենք, որ Հրաչյա Ռոստոմյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի