Ռուբեն Հայրապետյանը սպորտի նախարարին խորհուրդ է տվել զբաղվել ատամնաբուժությամբ

13:02   3 նոյեմբերի, 2016

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Արթուր Պետրոսյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում ներկայացնելուց հետո, անդրադարձել է նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությանը: Ավելի վաղ Ռոստոմյանը նշել էր, որ հրավիրելու է ֆուտբոլային մասնագետների՝ ֆուտբոլի քննարկումների համար:

«Ես սպորտի նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործունեությամբ: Նա այնքան չգիտի, որ Սպորտի նախարարությունն իրավունք չունի զբաղվել ֆուտբոլով: Եթե նա կարդա ՖԻՖԱ-ի կանոնակարգը, կհասկանա, որ եթե հանկարծ փորձի նման բան անել, ֆուտբոլի ֆեդերացիան ու Հայաստանի կառավարությունը պատժամիջոցների կենթարկվեն ՖԻՖԱ-ի կողմից»,- նշել է Ռուբեն Հայրապետյանը:

Նշենք, որ Հրաչյա Ռոստոմյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.