Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, գերծանրքաշային Վլադիմիր Կլիչկոն Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնի «Stade de Suisse» ստադիոնում պաշտպանեց IBF տիտղոսը` պարտության մատնելով IBF (Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի) վարկածով աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Թոնի Թոմփսոնին:
40-ամյա Թոնի Թոմփսոնը դիմացավ վեց ռաունդ: 36-ամյա Ուկրաինացու օգտին գրանցվեց տեխնիկական նոկաուտ:
Առաջին չորս ռաունդներն անցան անհետաքրքիր պայքարում, իսկ 5-րդ ռունդում ուկրաինացին ծանր նոկդաունի ենթարկեց Թոմփսոնին: Ամերիկացին կարողացավ բարձրանալ, սակայն Կլիչկոն եւս մեկ գրոհ անցկացրեց 6-րդ ռաունդում՝ դարձյալ նոկդաունի ենթարկելով մրցակցին: Թոմփսոնը նորից ոտքի կանգնեց, բայց մրցավարները դադարեցրից մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Կլիչկոյին:
Կլիչկոն IBF տիտղոսը պաշտպանեց արդեն 12-րդ անգամ:
Նշենք, որ Կլիչկոն ու Թամփսոնը ռինգում հանդիպել էին նաեւ 2008 թվականին Համբուրգում: Այն ժամանակ Կլիչկոն հաղթեց 11-րդ ռաունդում, դարձյալ նոկաուտով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:54 , 28 նոյեմբերի
01:05 , 28 նոյեմբերի
23:38 , 27 նոյեմբերի 
22:01 , 27 նոյեմբերի 
21:07 , 27 նոյեմբերի
20:09 , 27 նոյեմբերի 
19:27 , 27 նոյեմբերի
19:02 , 27 նոյեմբերի
18:30 , 27 նոյեմբերի
17:34 , 27 նոյեմբերի