18:30  ,  29 հոկտեմբերի, 2016

Խորեն Բայրամյանը չփրկեց «Ռոստովին»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում փոխչեմպիոն «Ռոստովը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց Պերմի «Ամկարին»: Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման եւ 53-րդ րոպեին ստացավ դեղին քարտ: Ռոստովցիները 17 միավորով 7-րդ տեղում են:

Ռուսաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Ամկար» - «Ռոստով»՝ 1:0

Միխայիլ Կոստյուկով, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում