«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խոսել է «Լիվերպուլի» եւ մանչեսթերյան ակումբի միջեւ առաջիկա խաղի մասին:
«Եթե խաղադրույք կատարեի, կընտրեի «Լիվերպուլի» հաղթանակը: Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդում» ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել մեկնարկային կազմի հարցում: «Չելսիում» նա ուներ 13-14 խաղացողներ, որոնք առանցքային էին: Նա նրանց հանգստանալու հնարավորություն չէր տալիս նույնիսկ գավաթային խաղերում: «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կայունանալու փուլում է: Դրա համար ժամանակ է հարկավոր»,- Սքքուլզի խոսքը մեջբերում է BBC-ն:
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի առաջնության 8-րդ տուրի խաղը կկայանա հոկտեմբերի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 30 սեպտեմբերի
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի 
18:13 , 29 սեպտեմբերի 
17:26 , 29 սեպտեմբերի