14:45 17 հոկտեմբերի, 2016«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խոսել է «Լիվերպուլի» եւ մանչեսթերյան ակումբի միջեւ առաջիկա խաղի մասին:
«Եթե խաղադրույք կատարեի, կընտրեի «Լիվերպուլի» հաղթանակը: Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդում» ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել մեկնարկային կազմի հարցում: «Չելսիում» նա ուներ 13-14 խաղացողներ, որոնք առանցքային էին: Նա նրանց հանգստանալու հնարավորություն չէր տալիս նույնիսկ գավաթային խաղերում: «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կայունանալու փուլում է: Դրա համար ժամանակ է հարկավոր»,- Սքքուլզի խոսքը մեջբերում է BBC-ն:
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի առաջնության 8-րդ տուրի խաղը կկայանա հոկտեմբերի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.