16:07  ,  21 սեպտեմբերի, 2016

Հայաստանի անկախության 25-ամյակի չեմպիոններն ու մեդալակիրները

Անկախ Հայաստանը 25 տարեկան է: Այս տարիների ընթացքում Հայաստանը շատ սպորտային հաջողություններ է ունեցել, բայց սպորտային նվաճումների բարձրակետին հասավ 25-ամյակում:

NEWS.am Sport-ը ներկայացնում է անկախ Հայաստանի նորընծա չեմպիոններին ու մեդալակիրներին, որոնք տիտղոսներին հասել են նախորդ մեկ տարվա ընթացքում:

25-ամյա անկախ Հայաստանի նորընծա օլիմպիական չեմպիոններն ու փոխչեմպիոնները

2016 թվականի Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 32 օլիմպիականներով՝ նվաճելով 4 մեդալ. հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը՝ ոսկե մեդալակիր, Միհրան Հարությունյանը անարդար մրցավարության հետեւանքով կորցրեց ոսկե մեդալը, սակայն Հայաստանում ճանաչվեց օլիմպիական ոսկե մեդալակիր, ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիրներ:

Աշխարհի չեմպիոններն ու մեդալակիրները

Արթուր Ալեքսանյան. 2015-ի աշխարհի չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամատ)

Անդրանիկ Կարապետյան. 2015-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (ծանրամարտ)

Գոռ Մինասյան. 2015-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (ծանրամարտ)

Հարություն Մերդինյան. 2015-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (սպորտային մարմնամարզություն)

Եվրոպայի չեմպիոններն ու մեդալակիրները

Անդրանիկ Կարապետյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

Նազիկ Ավդալյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

Հռիփսիմե Խուրշուդյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

Հարություն Մերդինյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

Վարշամ Բորանյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Արթուր Ալեքսանյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Ռոման Ամոյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Տիգրան Մարտիրոսյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (ծանրամարտ)

Գոռ Մինասյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (ծանրամարտ)

Արթուր Դավթյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

Վահագն Դավթյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

Արթուր Ավետիսյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

Սիմոն Մարտիրոսյան. 2016-ի Եվրոպայի բրոնզե մեդալակիր (ծանրամարտ)

Կարապետ Չալյան. 2016-ի Եվրոպայի բրոնզե մեդալակիր (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով