00:45  ,  19 սեպտեմբերի, 2016

Միհրան Հարությունյան. Կարծում եմ՝ ինձ կհաջողվի հաղթել հաջորդ Օլիմպիական խաղերում

Կարծում եմ՝ ինձ կհաջողվի հաղթել հաջորդ Օլիմպիական խաղերում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռիո-2016-ում մրցավարական անարդարության հետեւանքով արծաթե մեդալ ստացած, Հայաստանում օլիմպիական չեմպիոն հռչակված Միհրան Հարությունյանը, ով Ռիոյի մեդալակիրների պարգեւատրման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով:

«Պարգեւատրվելը նշանակում է, որ աշխատանքդ գնահատականի է արժանանում, իսկ դա տալիս է մեծ խթան առաջ շարժվելու, նույն ոգով շարունակելու համար: Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես չէի էլ պատկերացնում: Շարունակությունը առաջ նայելն է եւ ես պետք է առագ գնամ:

Ես դեռ պետք է բուժեմ ձեռքս, վնասվածք ունեմ ու շարժվեմ առաջ: Բուժումն անցկացվելու է Գերմանիայում: Ես կարծում եմ, որ Աստծո կամքով հաջորդ Օլիմպիական խաղերում կկարողանամ ոսկե մեդալ նվաճել, բայց մինչ այդ դեռ պետք է լիարժեք ապանքիվեմ, եւս 4 տարի մեծ եռանդով աշխատեմ լավ արդյունքի հասնելու համար: Դեռ կան Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, եւ ես կփորձեմ այս մրցումներում հաղթել, հետո նոր կհասնենք Օլիմպիական խաղերին»,- նշեց Միհրան Հարությունյանը:

Հունահռոմեական ոճի ըմբիշը ՀԱՕԿ-ից նվեր է ստացել բնակարան Երեւանի կենտրոնում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով