20:26  ,  18 սեպտեմբերի, 2016

Արթուր Ալեքսանյանին ու Միհրան Հարությունյանին՝ 1 միլիոն դոլար արժողությամբ բնակարաններ Երեւանի կենտրոնում

Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ՀԱՕԿ-ից նվեր են ստացել բնակարաններ, որոնք գտնվում են մայրաքաղաքի Թումանյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկի նորակառույց բազմահարկ շենքում: Յուրաքանչյուր բնակարանի գինը մեկ միլիոն դոլարին համարժեք դրամ է:

Ռիոյի հայ մեդալակիրների պարգեւատրության արարողությունն ընթանում է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը պարգեւատրվել է 30 միլիոն դրամով եւ բնակարանով Գյումրիում: Սիմոն Մարտիրոսյանը ստացել է 30 միլիոն դրամ:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Արթուր Ալեքսանյանին հանձնել է 100 հազար դոլար, Միհրան Հարությունյանին՝ 90 հազար դոլար, Գոռ Մինասյանին ու Սիմոն Մարտիրոսյանին՝ 30 հազարական դոլար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս