Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի անհաջող ելույթին Ռիոյի Օլիմպիական խաղերում:
«Արսեն Ջուլֆալակյանի սպորտայյին երազանքն էր հասնել օլիմպիական չեմպիոնի տիտղոսին: Բայց ստացվեց հակառակ արդյունքը, երեւի, շատ ցանկանալուց էր:
Կար եւս մի պատճառ, որի մասին հետո Արսենի հետ զրուցեցինք եւ հասկացանք: Առաջին գոտեմարտից հետո մրցակիցը պետք է լիներ հունգարացի ըմբիշը՝ Արսենի բոլոր ժամանակների հիմնական մրցակիցը: Արսենը նախնական ավելի շատ մտածել էր այդ գոտեմարտի մասին, քան մեկնարկայինի: Արսենը մտածել էր առաջին գոտեմարտում շատ էներգիա չծախսել, այլ այն պահել հունգարացու հետ գոտեմարտի համար: Նա այդտեղ բացթողում թույլ տվեց»,- ասաց օլիմպիական չեմպիոնը:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ պարտվել էր Բուլղարիայի ներկայացուցիչ, 24-ամյա Դանիել Ալեքսանդրովին: Բուլղարացի ըմբիշն էլ հաջորդ գոտեմարտում 0:4 հաշվով պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունգարացի Պետեր Բաչիին:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի