Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը, Մամիկոն Խաչատրյանը, թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասուլիսում ամփոփում են աշխարհօ առաջնության արդյունքները։
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 4 մասնակցով նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե եւ 2 բրոնզե:
Առաջին անգամ աշխարհի չեմպիոն հռչակվեց Համլետ Մանուկյանը: 19-ամյա մարմնամարզիկը նժույգ թափեր վարժության եզրափակիչում ոսկե մեդալակիր դարձավ 15.300 միավորով:
Օլիմպիական փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Հենացատկի վարժության եզրափակիչում Դավթյանը երկու փայլուն ցատկերի հանրագումարում վաստակեց 14.850 միավոր:
Նժույգի վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ Մամիկոն Խաչատրյանը` 15.000 միավոր:
Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը արժանացավ բրոնզե մեդալի՝ 14.233 միավոր: Սա նրա առաջին մեդալն է աշխարհի առաջնություններում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:02 , 28 հոկտեմբերի
15:14 , 28 հոկտեմբերի
14:51 , 28 հոկտեմբերի 
14:10 , 28 հոկտեմբերի
13:53 , 28 հոկտեմբերի
13:02 , 28 հոկտեմբերի
12:21 , 28 հոկտեմբերի
11:48 , 28 հոկտեմբերի 
11:30 , 28 հոկտեմբերի 
11:04 , 28 հոկտեմբերի