16:10 6 սեպտեմբերի, 2016Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի անհաջող ելույթին Ռիոյի Օլիմպիական խաղերում:
«Արսեն Ջուլֆալակյանի սպորտայյին երազանքն էր հասնել օլիմպիական չեմպիոնի տիտղոսին: Բայց ստացվեց հակառակ արդյունքը, երեւի, շատ ցանկանալուց էր:
Կար եւս մի պատճառ, որի մասին հետո Արսենի հետ զրուցեցինք եւ հասկացանք: Առաջին գոտեմարտից հետո մրցակիցը պետք է լիներ հունգարացի ըմբիշը՝ Արսենի բոլոր ժամանակների հիմնական մրցակիցը: Արսենը նախնական ավելի շատ մտածել էր այդ գոտեմարտի մասին, քան մեկնարկայինի: Արսենը մտածել էր առաջին գոտեմարտում շատ էներգիա չծախսել, այլ այն պահել հունգարացու հետ գոտեմարտի համար: Նա այդտեղ բացթողում թույլ տվեց»,- ասաց օլիմպիական չեմպիոնը:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ պարտվել էր Բուլղարիայի ներկայացուցիչ, 24-ամյա Դանիել Ալեքսանդրովին: Բուլղարացի ըմբիշն էլ հաջորդ գոտեմարտում 0:4 հաշվով պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունգարացի Պետեր Բաչիին:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.