Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ին չեխական «Մլադա Բոլեսլավ» ակումբի մարզումային խաղադաշտում անցկացրել է մարզում, որը հիմնականում կրում էր վերականգնողական բնույթ, հայտնում է ՀՖՖ կայքը:
Մարզմանը մասնակցում էին 20 ֆուտբոլիստներ։ Հենրիխ Մխիթարյանը դեռ բժշկական հետազոտությունների փուլում է, եւ առայժմ հայտնի չէ, թե որքանով է լուրջ նրա վնասվածքը, իսկ Կառլեն Մկրտչյանին եւ Հովհաննես Համբարձումյանին մարզիչները հանգստի հնարավոություն էին տվել Չեխիայի դեմ խաղից հետո։
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի եւս մեկ մարզում, իսկ կեսօրից հետո կմեկնի Դանիա, որտեղ սեպտեմբեևի 4-ին տեղի կունենա դանիացիների դեմ աշխարհի 2018թ․ առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպումը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավ քաղաքում կայացած ընկերական խաղում 0:3 հաշվով պարտվել էր չեխերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի