16:01 1 սեպտեմբերի, 2016Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ին չեխական «Մլադա Բոլեսլավ» ակումբի մարզումային խաղադաշտում անցկացրել է մարզում, որը հիմնականում կրում էր վերականգնողական բնույթ, հայտնում է ՀՖՖ կայքը:
Մարզմանը մասնակցում էին 20 ֆուտբոլիստներ։ Հենրիխ Մխիթարյանը դեռ բժշկական հետազոտությունների փուլում է, եւ առայժմ հայտնի չէ, թե որքանով է լուրջ նրա վնասվածքը, իսկ Կառլեն Մկրտչյանին եւ Հովհաննես Համբարձումյանին մարզիչները հանգստի հնարավոություն էին տվել Չեխիայի դեմ խաղից հետո։
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի եւս մեկ մարզում, իսկ կեսօրից հետո կմեկնի Դանիա, որտեղ սեպտեմբեևի 4-ին տեղի կունենա դանիացիների դեմ աշխարհի 2018թ․ առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպումը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավ քաղաքում կայացած ընկերական խաղում 0:3 հաշվով պարտվել էր չեխերին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.