17:43  ,  24 օգոստոսի, 2016

Հակոբ Սերոբյան. Հայ մարզիկներին անհրաժեշտ են սպորտային հոգեբաններ

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահը խոստացել է օգնել Հայաստանին նոր մարզագույք ձեռք բերելու հարցում, ընդհանուր արժեքը 100 հազար դոլար է:

Այս մասին ասել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը ամփոփել է Ռիո-2016-ում Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը մրցելույթները:

Հիշեցնենք, որ Հարություն Մերդինյանը Ռիո-2016-ի սպորտային մարմնամարզության նժույգի վարժությունում դուրս է եկել եզրափակիչ եւ ավարտել ելույթը 7-րդ տեղում: Հենացատկի մրցաշարում Արթուր Դավթյանը Ռիո-2016-ի երզափակիչ դուրս չեկավ՝ զբաղեցնելով 11-րդ տեղը:

«Շատ լավ պատրաստ էինք Օլիմպիական խաղերին: Մենք ուսումնամարզական հավաք անցկացրեցին Բրազիլիայի Բլումենաու քաղաքում, շատ լավ մարզումներ անցկացրեցինք եւ օգոստոսի 1-ին մեկնեցինք Ռիո: Ես մրցավար էի եւ չէի կարող տղաների հետ լինել: Նրանց մարզումները գլխավորում էր մեր առաջատար մարզիչ Սոս Սարգսյանը: Ամեն ինչ նորմալ ընթանում էր: Սոս Սարգսյանը մարզումները տեսագրում էր, որպեսզի կարողանամ հետեւել մարզումներին:

Որակավորման փուլում Հարությունը հրաշալի կատարեց, գերազանք, մաքուր: Մենք վստահ էինք, որ կանցնենք երզափակիչ: Բայց եզրափակիչում դաստակների խնդիր ուներ եւ չէինք կարող բարդ վարժությունն անել: Եթե բարդ վարժությունն աներ, ընկնելու հավանականությունը մեծ էր: Հարութի մարզիչի հետ որոշում ընդունեցինք, որ բարդ վարժությունից միայն մեկ տարր կատարի, վերջին ցատկը պտույտով ավարտի: Մաքուր կատարելու դեպքում նա բարձր միավորներ կստանար: Այսինքն՝ խնդիր դրեցինք վարժության մաքրության հաշվին բարձր միավորներ վաստակել: Բայց չստացվեց: Երեւի իսկապես հոգնածությունը մեծ էր»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Անդրադառնալով հենացատկի մրցաշարում 11-րդ տեղը զբաղեցրած Արթուր Դավթյանին, հավաքականի գլխավոր մարզիչի խոսքով մարմնամարզիկին չբավարարեց միայն սպորտային հաջողությունը:

«Արթուր Դավթյանը առաջին ցատկը փայլուն կատարեց: Երկրորդ ցատկը իր չափից ավելի կատարեց եւ ընկնավ: Նա ընկնելով ավարտեց իր ելույթը 11-րդ տեղում: Իսկ ընկնելուց հետո 11-րդ տեղում հայտնվելը Օլիմպիական խաղերում իսկապես լավ արդյունք է», - նկատեց Հակոբ Սերոբյանը:

Մարզիչը վստահ է, որ Հայաստանում ցանկացած մարզաձեւում այսպիսի կարեւորագույն մրցաշարերից առաջ հայ մարզիկներին անհրաժեշտ են սպորտային հոգեբաններ եւ Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը խոստացել է լուծել սպորտային հոգեբանի հարցը:

«Չեմ ցանկանում որեւէ արդարացում գտնել: Մենք ինչ-որ մի բան սխալ արեցինք: Ես ինքս իմ մեջ եմ փնտրում, թե որտեղ բացթողում ունեցանք: Հարութի շանսերը շատ մեծ էին բրոնզե մեդալ նվաճելու: Մենք չեմպիոն չէինք կարող լինել: Մենք գնացել էինք մեդալի համար, ուղղակի մասնակցության համար չէինք գնացել: Բայց չստացվեց: Այստեղ ոչ ոք ոչ մեղավոր է, ոչ էլ պատճառներ պետք է փնտրենք:

Ես միայն կասեմ, որ ցանկացած մարզաձեւում մեզ անհրաժեշտ են սպորտային հոգեբաններ: Մեր խնդիրներից մեկը հոգեբանական գերլարված իրավիճակն էր: Այսպիսի լարված մրցումներ մենք երբեւէ չէինք ունեցել: Եթե ինչ-որ մեկը մեղավոր է առանց մեդալի վերադառնալու համար, ես ինքս ինձ եմ մեղավոր համարում: Բայց լարվածությունն էլ իր դերն ունեցավ: Բոլորս էինք լարված: Ես անկեցծ՝ Հարութի եզրափակչից առաջ չէի կարողանում գիշերը քնել: Ինչեւէ, ստացվեց այն, ինչ ստացվեց եւ մեղավորներ չկան: Մենք չենք արդարանում եւ չենք էլ փնտրում արդարացումներ: ՀԱՕԿ-ն ու մյուս մարզակառույցներն ամեն ինչ արեցին, որ մենք լիարժեք պատրաստված լինենք: Նժույգի վարժությունների եզրափակիչից հետո մեզ մոտեցավ մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի նախագահը եւ շնորհավորեց: Ասաց, որ իր համար Հարություն Մերդինյանի արդյունքը մեդալի արդյունք է: Ես զարմացա, բայց ինձ շատ ոգեւորեց նրա այդ քայլը: Նա նաեւ մեզ խոստացավ՝ օգնել ձեռք բերել Հայաստանի համար լավագույն գործիքները: 6 գործիքների ընդհանուր արժեը 100 հազար դոլար է: Այնտեղ բոլորն էլ տեղյակ են, թե մեր մարզիկներն ինչ պայմաններում են մարզվում: Մենք լավագույնս կփորձենք պատրաստվել Տոկիո-2020-ին»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս