Монгольские тренеры раздеваются в знак протеста против судейского решения, присудившего поражение их борцу. pic.twitter.com/JwfFGirm0b
— Evgeny Slyusarenko (@EvgSlyusarenko) August 21, 2016
Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի վերջին օրը հերթական սկանդալն է տեղի ունեցել ըմբշամարտի մրցաշարում, գրում է Daily Mail-ը:
Մոնղոլիան ներկայացնող Մանդահնարան Գանզորիգն ու ուզբեկ Իխտեյոր Վավրուզովը բրոնզե մեդալի համար են պայքարել ազատ ոճի ըմբշամարտի 65 կգ քաշային կարգում: Հաղթանակի հասել է ուզբեկ ըմբիշը, ինչից հետո Մոնղոլիայի թիմի մարզիչները, չհամաձայնելով մրցավարների որոշման հետ, բարձրացել են գորգ եւ սկսել մերկանալ: Հետո նրանք հագուստը հանձնել են մրցավարներին:
Հիշեցնենք, որ 65 կգ քաշային կարգում հանդես էր եկել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը, որը 1/8 եզրափակիչում պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, 24-ամյա իտալացի Ֆրանկ Մարկեսին եւ լքել պայքարը: Մարկեսն էլ հետագայում նվաճել էր բրոնզե մեդալ:










Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

13:38 , 10 սեպտեմբերի
13:01 , 10 սեպտեմբերի
12:26 , 10 սեպտեմբերի
12:03 , 10 սեպտեմբերի
11:37 , 10 սեպտեմբերի 
11:02 , 10 սեպտեմբերի
10:30 , 10 սեպտեմբերի
10:09 , 10 սեպտեմբերի 
09:54 , 10 սեպտեմբերի
09:07 , 10 սեպտեմբերի