09:33 22 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի վերջին օրը հերթական սկանդալն է տեղի ունեցել ըմբշամարտի մրցաշարում, գրում է Daily Mail-ը:
Մոնղոլիան ներկայացնող Մանդահնարան Գանզորիգն ու ուզբեկ Իխտեյոր Վավրուզովը բրոնզե մեդալի համար են պայքարել ազատ ոճի ըմբշամարտի 65 կգ քաշային կարգում: Հաղթանակի հասել է ուզբեկ ըմբիշը, ինչից հետո Մոնղոլիայի թիմի մարզիչները, չհամաձայնելով մրցավարների որոշման հետ, բարձրացել են գորգ եւ սկսել մերկանալ: Հետո նրանք հագուստը հանձնել են մրցավարներին:
Հիշեցնենք, որ 65 կգ քաշային կարգում հանդես էր եկել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը, որը 1/8 եզրափակիչում պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, 24-ամյա իտալացի Ֆրանկ Մարկեսին եւ լքել պայքարը: Մարկեսն էլ հետագայում նվաճել էր բրոնզե մեդալ:










The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.